Իրանը 23 մմ տրամաչափի տեղական արտադրության դիպուկահար հրացան է փորձարկել

Իրանի բանակի ցամաքային ուժերը  3 կմ հեռավորությունից փորձարկել են տեղական արտադրության 23 մմ տրամաչափով «Բահեր» դիպուկահար հրացանը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը:

Նշենք, որ իր տեսակով դիպուկահար հրացանը միակն է աշխարհում (20մմ  տրամաչափից ավելի խոշոր զինատեսակները ընդունված է համարել թնդանոթ): Իրանն  այն առաջին անգամ ներկայացրել է 2015թ ապրիլին:

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան

«Բահերը» կշռում է 62 կգ, կրակի արդյունավետ հեռավորությունը՝ 4 կմ, միալիցք է (ամեն կրակոցից հետո անհրաժեշտ է նորից լիցքավորել): Նախատեսված է հակառակորդի տեխնիկական միջոցները շարքից հանելու համար: Առաջին անգամ փորձարկվել է 2015թ. հոկտեմբերին` ցամաքային զորքերի «Մոհարամ» զորավարժության ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրեց  նոր դիպուկահար հրացաններ,մասնավորապես խորհրդային/ռուսաստանյան արտադրության ՍՎԴ դիպուկահար հրացանի իրանական տարբերակը և « Թահերը»:

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *