Ռուսաստանում ավիավթարից տուժածներին տարհանել են. նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ դեկտեմբերի 19-ի վաղ առավոտյան, Յակուտիայի Տիկսի բնակավայրի մոտ (Ռուսաստանի հյուսիս-արևելքում) ընկել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Իլ-18 ինքնաթիռ, որի մեջ եղել է 38 մարդ:

Ռուսաստանի ՊՆ Իլ-18 ինքնաթիռ (արխիվ)

Ռուսաստանի ՊՆ Իլ-18 ինքնաթիռ (արխիվ)

Ինքնաթիռի անձնակազմը և բոլոր ուղևորները հայտնաբերվել ու տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս 34 հոգու վիճակը ծանր է: Զոհեր չկան: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը (14:00 դրությամբ):

Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռի անկման պատճառը կողային ուժեղ քամին է եղել: Ինքնաթիռը մոտ 30 կմ հեռավորության վրա է եղել Տիկսի բնակավայրի ռազմական օդանավակայանից:

Ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերին:

Իլ-18 ինքնաթիռներն ի սկզբանե նախագծվել են որպես ուղևորատար ինքնաթիռներ, սակայն հետագա արդիականացումից հետո դրանց որոշ տարբերակներ կիրառվել են նաև ռազմական խնդիրների կատարման, բեռնափոխադրումների համար: Վթարված ինքնաթիռի կոնկրետ տարբերակը չի հրապարակվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *