Հալեպից տարհանվել է շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև զինյալներ

Սիրիայի Հալեպ քաղաքի թաղամասերից դուրս է բերվել շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև քաղաքում կռվող տարբեր զինված խմբավորումների զինյալներն իրենց ընտանիքների հետ միասին: Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

Քաղաքացիական անձանց և զինյալների տեղափոխումը իրականացվել է 25 ավտոբուսով: Դեկտեմբերի 19-ի գիշերը Հալեպից դուրս է բերվել 382 մարդ: Մարդկանց տեղափոխումը նախատեսվում է շարունակել:

Որոշ զինյալներ հրաժարվել են դուրս գալ Հալեպի մի քանի թաղամասերից, սակայն, երբ Սիրիայի կառավարական ուժերը սկսել են հատուկ գործողություն նրանց դուրս բերման համար, զինյալները համաձայնվել են դուրս գալ Հալեպից, եթե ստեղծվեն անվտանգ միջանցքներ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի  16-ին, Հալեպում դադարեցվել  է զինյալների տարհանումը, քանի որ վերջիններս խախտել են հրադադարի ռեժիմը, փորձել առևանգել մարդկանց և նրանց օգտագործել որպես կենդանի վահան:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի Հալեպ քաղաքի՝ զինյալ խմբավորումներից ազատագրումից հետո, քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև մոտ տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Հալեպից մարդկանց տարհանումը իրականացնում է  Ռուսաստանի՝ Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի կողմից, դրան աջակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները:

Նշենք  նաև, որ դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *