Հալեպում դադարեցվել է զինյալների դուրսբերումը

Հալեպում դադարեցվել  է զինյալների տարհանումը, քանի որ վերջիններս խախտել են հրադադարի ռեժիմը, փորձել առևանգել մարդկանց և նրանց օգտագործել որպես կենդանի վահան: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ արաբական SANA լրատվական գործակալության՝ զինյալները կրակ են բացել Հալեպի Ռամուսի շրջանում, փորձել զինամթերք տեղափոխել, ինչից հետո Կարմիր Խաչն ու Սիրիական կարմիր մահիկը շրջանից դուրս են բերել առաջին բուժօգնության մեքենաները:

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

Միաժամանակ  Արևելյան Հալեպ տանող  ճանապարհն են փակել ցուցարարները՝ պահանջելով տարհանել Իդլիբ նահանգի հակակառավարական  ուժերի կողմից պաշարված  Ֆոուա և Քեֆրայա շիական գյուղերի բնակչությանը:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի Հալեպ քաղաքի՝ զինյալ խմբավորումներից ազատագրումից հետո, քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև մոտ տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ:

Հալեպից մարդկանց տարհանումը իրականացնում է  Ռուսաստանի՝ Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի կողմից, դրան աջակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները:

Խաղաղ բնակչությանը և զինյալներին դուրս են բերվում նախապես ստեղծված տարանցիկ միջանցքներով:

Զինյալների և նրանց ընտանիքի անդամները հիմնականում տեղափոխվում են Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաք:

Հիշեցնենք  նաև, որ դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք:

One response to “Հալեպում դադարեցվել է զինյալների դուրսբերումը

  1. Pingback: Հալեպից տարհանվել է շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև զինյալներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *