Թուրքիան և Ռուսաստանը վերսկսում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Կոժին

Ռուսաստան և Թուրքիան մտադրված են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը. այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադմիր Կոժինը՝ ամփոփելով ռազմատեխնիկական համագործակցության միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները:

ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ նիստի ընթացքում սահմանվել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հիմանական ուղղությունները: Կոժինն այլ մանրամասներ չի հայտնել:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը փոխանցում է, որ այս նիստը առաջինն է Սիրիայում 2015-ի նոյեմբերին Թուրքիայի կողմից ՌԴ ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչ խոցելուց հետո: Այս միջադեպից հետո երկու երկների հարաբերությունները սրվեցին:

2016-ի փետրվարին Վլադիմիր Կոժինը հայտարարեց, որ Ռուսաստանը կասեցրել է Թուրքիայի հետ նախկինում կնքած ռազմական նշանակության արտադրանքների մատակարարման բոլոր պայմանագրերը:

Մինչ այդ՝ 2015-ի նոյեմբերի 30-ին, Կոժինը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում խոշոր ծրագրերը բացակայում են, եղել է պահեստամասերի, դետալների փոխանակում:

Սակայն 2016-ի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պուտինին ուղարկած նամակից հետո երկու երկրների հարաբերությունները աստիճանաբար սկսեցին վերականգնվել: Մասնավորապես՝ 2016-ի հոկտեմբերի 10-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *