Իրանն ու Իրաքը համատեղ զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Պարսից ծոցի հյուսիսում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանի ու Իրաքի առափնյա պաշտպանության ուժերը անցկացրել են  «Մոհամմադ ռասուլ Ալլահ» անվանումով համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը:

Զորավարժությանը  ներգրավվել է 3 նավախումբ, տարբեր նշանակության նավեր:

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում (արխիվ)

 

Զորավարժության ժամանակ իրականցվել են որոնողա-փրկարարական վարժանքներ, խաղարկվել ծովահենների հարձակումներին դիմակայելու գործողություններ:

Նախատեսվում է ապագայում անցկացնել  ավելի լայնամասշտաբ զորավարժություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հարավ-արևելքում՝  Օմանի ծոցի շրջանում և Մեքրանի ափերին, իրանական զինուժն անցկացրել է «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժությունը:

Զորավարժությանը ներգրավված էին հատուկ նշանակության, արագ արձագանքման, օդադեսանտային ուժեր, հրետանային, զրահատանկային ստորաբաժանումներ, Bell 206, Bell 214, Bell AH-1 Cobra  ուղղաթիռներ,  «Միրաժ» և «Ֆանտոմ»  կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժության ընթացքում Իրանը ներկայացրել է նաև նոր սպառազինություն, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, հակադրոնային համակարգ, դիպուկահար հրացաններ:

Bell AH-1 Cobra ուղղաթիռները «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժության ժամանակ

Bell AH-1 Cobra ուղղաթիռները «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժության ժամանակ

«Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժություն

«Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժություն

One response to “Իրանն ու Իրաքը համատեղ զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

  1. Pingback: Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *