Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով

Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Արցախի շփման գծում, ի թիվս այլ զենքերի, արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում հակառակորդը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (1 արկ): Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի բանակը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է 45 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է մոտ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

One response to “Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *