Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները գիշերային ժամերի վարժանքներ են անում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների օդաչուները սկսել են գիշերային ժամերի թռիչքները: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Երկշաբաթյա վարժանքների ընթացքում օդաչուները մշակելու են ուղղաթիռի ղեկավարման հնարքներ, մասնավորապես՝ թռիչքով վեր բարձրանալու և վայրէջքի առաջադրանքներ և թռիչքներ նշված երթուղիներով, գաղտնի իրականացնելու են տեղանքի հետախուզում, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերում և այլն:

Հատուկ առաջադրանքների իրականացման ժամանակ անջատված են լինելու ուղղաթիռների լուսավորման և ազդանշանների սարքերը:

Վարժանքներին ներգրավված են ավելի քան 50 օդաչուներ և հարվածային և բազմանպատակային ուղղաթիռները սպասարկող ինժեներներ:

One response to “Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները գիշերային ժամերի վարժանքներ են անում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *