ՀՀ զինված ուժերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի բոլոր զորամասերում  անցկացվում են ստուգումներ՝ ամփոփելով իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ստուգումները անցկացնում է կորպուսի հրամկազմը՝ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ:

Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգող հանձնաժողովները գնահատում են նաև զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

1-ին բանակային զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ

1-ին բանակային զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *