Ռուսաստանը Ղրիմում Սու-30ՍՄ կործանիչների լիարժեք էսկադրիլիա է կազմավորել

Ռուսաստանը Սևծովյան նավատորմի ավիացիան համալրել է 12 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներով: Ինքնաթիռները տեղակայված են Ղրիմում: Այս մասին «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ՌԾՈւ Սևծովյան նավատորմի մամուլի խոսնակ, առաջին կարգի կապիտան (գնդապետ) Վյաչիսլավ Տրուխաչևը:

Հոկտեմբերին Ռուսաստանը Ղրիմում տեղակայել է 9 միավոր նման կործանիչ, իսկ դեկտեմբերի 12-ին՝ ևս 3 միավոր: Սևծովյան նավատորմի մամուլի խոսնակը հայտարարել է, որ կործանիչները համալրված են անձնակազմով և գտնվում են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանում:

Սու-30ՍՄ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • ինքնաթիռը Սու-30ՍԿԻ-ի արդիականացված տարբերակն է, որը կարող է ճանաչել «յուրայիններին ու օտարներին»,
  • Անձնակազմը — 2 անձ,
  • Առավելագույն արագությունը — 2125 կմ/ժ է,
  • Թռիչքի առավելագույն հեռավորությունն առանց լրալցավորման — 3500 կմ,
  • Թռիչքի առաստաղը — 17300 մ

Սպառազինությունում Սու-30-նն ունի 20մմ-անոց մեկ ավիացիոն հրանոթ և 12 կախոց՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար: Կարող է կրել մինչև 8 տոննա սպառազինություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *