Հալեպի ազատագրումից հետո զենքը վայր է դրել շուրջ 360 զինյալ

Դեկտեմբերի 14-ին Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի ազատագրումից հետո Սիրիայում կռվող տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 366 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

Հանձնված զինյալներից 329-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանով ներում է շնորհվել:

Նույն օրը «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է նաև, որ ռուսաստանյան կողմը Հալեպում հումանատար միջանցքներ է բացել, որով հազարավոր խաղաղ բնակիչներ:

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նոր նախագահ Անտոնիա Գուտերասի հետ, որի ժամանակ քննարկվել է նաև Հալեպում իրավիճակը: Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի արտահերթ նիստ հրավիրել Հալեպի խնդրի շուրջ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ չնայած վերջին շրջանում Ռուսաստանւի հետ Սիրիայի խնդրում որոշակի համաձայնությանը՝ Թուրքիան շարունակում է դեմ արտահայտվել Սիրիայում Ասադի իշխանության պահպանմանը և ընդլայնմանը: Այդ նպատակով թուրքական կողմը մշտապես աջակցել է Սիրիայում գործող ընդդիմադիր զինյալներին, այդ թվում՝ Հալեպում կռվող: Պատահական չէ, որ Հալեպի ազատագրումը սիրիական կառավարական ուժերի կողմից անհանգստացրել է նաև թուրքական կողմին:

Հիշեցնեք, որ դեկտեմբերի 13-ին Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրելու մասին։

Նշենք, որ սիրիական ճգնաժամը սկսել է 2011 թվականից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական զորքերը բախումների են գնում տարբեր ռազմական խմբավորումների զինյալների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *