Պալմիրայում շարունակվում են մարտերը Սիրիայի բանակի և ԻՊ զինյալների միջև

Դեկտեմբերի 14-ին Սիրիայի կառավարական բանակը կարողացել է վերահոսկողություն սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի մոտակայքում տեղակայված «Տ-4» (Տիյաս) ավիաբազայի ծայրամասային ՀՕՊ ստորաբաժանման նկատմամբ: 

Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը սիրիական «Ալ-Վաթան» թերթի վրա հղումով:

ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակից վերանվաճել են Պալմիրա քաղաքը:

ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակից վերանվաճել են Պալմիրա քաղաքը:

Համաձայն աղբյուրի՝ Սիրիայի կառավական ուժերին և նրանց կողմնակիցներին հաջողվել է հետ մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբարվորման զինյալների հարձակումը և ռազմաբազային հետ շպրտել նրանց դեպի Պալմիրա քաղաքի շրջաններ:

Միևնույն ժամանակ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածում են ԻՊ զինյլաների դիրքերին՝ նրանց առաջխաղացումը Պալմիրա քաղաքից դեպի հարավ-արևմուտք կասեցնելու համար:

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, սիրիական պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ԻՊ զինյալները չեն կարողացել գրավել Տիյաս ավիաբազան:

Նշենք, որ դեկտեմբերի 11-ին ԻՊ գրոհայինները կարողացել էին կրկին գրավել Պալմիրա քաղաքը, որը 2016-ի մարտից գտնվում էր Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ: Պալմիրայի գրավումից հետո ԻՊ տեսագրություն է տարածել այդ քաղաքում Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայից, որում երևում են ռուսաստանյան կողմի թողած զենք ու զինամթերքը:

Չնայած Պալմիրայում կրած անհաջողությանը, սիրիական բանակը հաջողություններ է գրանցում Հալեպ քաղաքում, մասնավորապես դեկտեմբերի 13-ին Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *