ԱՄՆ-ն Իսրայելին է հանձնել առաջին 2 միավոր F-35 կործանիչները

ԱՄՆ-ն երկու միավոր F-35 կործանիչներ է մատակարարել է Իսրայելին: Կործանիչները վայրէջք են կատարել «Նեվաթիմի» ավիաբազայում դեկտեմբերի 12-ին, դրանք ստացել են «Ադիր» անվանումը: Այս մասին տեղեկացնում  է Reuters գործակալությունը:

Իսրայելին մատակարարված առաջին F-35 կործանիչներից մեկը

Իսրայելին մատակարարված առաջին F-35 կործանիչներից մեկը

Իսրայելն ամերիկյան Loocked Martin ընկերությունից  պատվիրել է ընդհանուր առմամբ  50 միավոր  F-35 կործանիչ՝  յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ: Նախատեսվում է  մատակարարումներն ավարտել 2021 թվականին:

F-35 կործանիչներ գնելու պայմանագիր Իսրայելն ու ԱՄՆ-ն ստորագրել են 2010թ, որով  նախատեսվում էր 2,75 մլրդ դոլար արժողության 19 միավոր կործանիչ գնել:

2015թ. փետրվարին կնքվում է լրացուցիչ պայմանագիր՝ Իսրայելին ևս 14 միավոր F-35  կործանիչներ մատակարելու մասին: Գործարքի արժեքը 2,82 մլրդ դոլար էր գնահատվում:

2016թ. նոյեմբերին Իսրայելի կառավարությունը պատվերն ավելացրեց  ևս 17 միավոր կործանիչով, այսպիսով  մատակարարվելիք կործանիչների թիվը հասցնելով  50-ի:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Իսրայելի օդուժի առաջին F-35 կործանիչների մեկի ֆոնին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Իսրայելի օդուժի առաջին F-35 կործանիչների մեկի ֆոնին

Նշենք նաև,որ Lockhed Martin ընկերությունը F-35 կործանիչներ է արտադրում նաև  Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Թուրքիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Նիդեռլանդների համար:

F-35 կործանիչները հիմնականում արտադրվում են երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C, որոնք տարբերվում են ըստ նշանակության: Մասնավորապես F-35A տարբերակը նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, այն ավելի պարզեցված ու ավելի էժան է, ինչի պատճառով զանգվածային արտադրության մեջ լինելու է հենց այս տարբերակը: Այս տարբերակից է պատվիրել նաև Իսրայելը:

Իսրայելի կործանիչների մակնիշը լինելու է F-35I, որը F-35A կործանիչի՝ իսրայելական սարքավորումներով հագեցված տարբերակն է, սակայն մատակարարվող առաջին կործանիչների վրա կլինեն բազային-ամերիկյան սարքավորումներ:

F-35B տարբերակը ծովային դեսանտի համար է ստեղծվել, ու ըստ այդմ՝ այս տարբերակը ունի կարճ տարածության վրա օդ բարձրանալու ու ուղղահայաց վայրէջքի հնարավորություն: F-35C տարբերակը նույնպես նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, սակայն կարողանում է ցածր արագություններում բարձր մանևրայնություն ցուցաբերել:

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։

Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

F-35 կործանիչ. Իսրայելի ԶՈւ

F-35 կործանիչ. Իսրայելի ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *