Թուրքիայում վթարվել է F-16 կործանիչ

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Սուր գավառում վթարվել է Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16, օդաչուն փրկվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

F-16 կործանիչներ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչներ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչը ուսումնական թռիչքի համար օդ է բարձրացել Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի Դիրաբեքիրի 8-րդ ավիաբազայից, թռիչքն ավարտելուց հետո՝ ավիաբազա վերադառնալու ժամանակ, այն ընկել է Սուր գավառի Չարըքլը գյուղի մոտակայքում:

Համաձայն Թուրքիայի ԶՈւ ԳՇ հաղորդագրության՝ վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Այն պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Նույն օրը Թուրքիայի կառավարության մամուլի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ կործանիչի վթարվելու պատճառը տեխնիկական խնդիրն է եղել: Փոխացում է իշխանամետ թուրքական Yeni Akit լրատվակայք:

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերին Դիարբեքիր նահանգում վթարվել է Թուրքիայի օդուժի F-16D կործանիչ:

F-16 Fighting Falcon կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Այն կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։

Թուրքիայի օդուժի վթարված F-16 կործանիչի բեկորները: Նկարը՝ «Միլլիյեթ» պարբերականի:

Թուրքիայի օդուժի վթարված F-16 կործանիչի բեկորները: Նկարը՝ «Միլլիյեթ» պարբերականի:

One response to “Թուրքիայում վթարվել է F-16 կործանիչ

  1. Pingback: Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *