Իրանը մարդատար ինքնաթիռներ կգնի ամերիկյան Boeing ընկերությունից

Դեկտեմբերի 11-ին Թեհրանում ամերիկյան Boeing և իրանական  Iran Air ավիաընկերություները ստորագրել են համաձայնագիր Իրանին 50 միավոր Boeing 737  և  30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին: Այս մասին տեղեկացնում է իրանական  «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Ինքնաթիռներն Իրանին են մատակարարվելու 10 տարվա ընթացքում: Գործարքի արժեքը  շուրջ 17 մլրդ դոլար է:

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Ըստ Reuters գործակալության` շուտով Իրանը նմանատիպ համաձայնագիր կկնքի նաև եվրոպական Airbus ավիաընկերության հետ:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի վերջին՝ Իրանի նախագահ  Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ֆրանսիական Airbus ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 118 միավոր մարդատար ինքաթիռ գնելու շուրջ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:

Հունիսին հայտնի դարձավ, որ  Իրանը մտադիր է ամերիկյան  Boeing ընկերությունից գնել 80 ինքնաթիռ և ևս 29-ը վարձակալել լիզինգով: Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:

Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing  ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:

Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն  օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:

Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին  մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին:

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել նոր ինքնաթիռներով:

One response to “Իրանը մարդատար ինքնաթիռներ կգնի ամերիկյան Boeing ընկերությունից

  1. Pingback: Airbus-ը Իրանին կմատակարարի պատվիրած 100 ինքնաթիռներից առաջինը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *