102-րդ ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների դաշտային հավաք

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում  մեկնարկել է հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների  ավելի քան 100 դիպուկահարների դաշտային հավաք: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Վարժանքներն անցկացվում են «Կամխուդ» զորավարժարանում:

ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի դիպուկահարները վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի դիպուկահարները վարժանքների ժամանակ

Վարժանքների ընթացքում դիպուկահարները սովորելու են ՍՎԴ և «Վինտորեզ» դիպուկահար հրացաններով ընտրել թիրախը, նշանառել և խոցել մենահատ և խմբային կրակով:

Զինծառայողներին սովորեցնելու են նաև  օպտիկական, մեխանիկական և գիշերային նշանոցները ցրտի և բարդ մթնոլորտային պայմաններում ճշգրտելու, տեղանքում դիրքավորվելու և քողարկվելու հմտություններ:

Վարժանքներն ավարտվելու են ստուգարքով:

One response to “102-րդ ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների դաշտային հավաք

  1. Pingback: 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները մեկամսյա վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *