Հայաստանը միացել է ՌԴ-ի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

Հայաստանը ստորագրել է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Ստորագրված փաստաթղթերի հիմնական նպատակն է նպաստել ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման և արդիականացման աշխատանքների (ծառայությունների) կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում` ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը։

Փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված առանձին արձանագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում:

Նշենք, որ դեռևս 2014-ին փետրվարի 13-ին կայացած Հայաստանի կառավարության նիստի ժամանակ համաձայնություն էր տրվել Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն միավորում է ռուսաստանյան և բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

One response to “Հայաստանը միացել է ՌԴ-ի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *