Զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրել է հակադրոնային համակարգ

Դեկտեմբերի 11-ին Իրանի հարավ-արևելքում մեկնարկել է բանակի ցամաքային և ռազմաօդային ուժերի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» եռօրյա զորավարժությունը, որի ժամանակ ի թիվս այլ տեխնիկայի՝ ներկայացվել է նաև անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան, որը կարող է ճնշել ԱԹՍ-ների  GPS հաճախությունները: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Կայանի մասին մանրամասներ չեն հրապարակվել:

Անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման՝ իրանական արտադրության կրովի կայան

Անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման՝ իրանական արտադրության կրովի կայան

Զորավարժությանը ներգրավվել են հատուկ նշանակության, արագ արձագանքման, օդադեսանտային ուժեր, հրետանային, զրահատանկային ստորաբաժանումներ, Bell 206, Bell 214 ուղղաթիռներ,  «Միրաժ»   կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելը, մարտական հմտությունները ամրապնդելն է:

Նշենք նաև, որ զորավարժության ընթացքում զինծառայողները կիրառել են տեղական արտադրության նոր սպառազինություն, մասնավորապես` «Ֆարփադ» ԱԹՍ-ն, «Թահեր» դիպուկահար հրացանը:

Իրանական արտադրության «Ֆարփադ» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության «Ֆարփադ» ԱԹՍ-ն

«Ֆարփադ» ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական նպատակների համար: Անօդաչուի զանգվածը 4կգ է,  թռիչքի տևողությունը` 45 րոպե, թռիչքի հեռավորությունը `20 կմ:

«Թահերը»  դիպուկահար հրացանի  տրամաչափը 7,62մմ է, զենքի զանգվածը առանց փամփուշտների՝ 4,3կգ, նշանառու կրակի հեռավորությունը՝ 1200մ:

«Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությունը պլանային է: Դրա նախորդ՝ «Մոհամմադ ռասուլ Ալլահ-3» զորավարժությունը անցկացվել է 2015թ. նոյեմբերին երկրի հյուսիս-արևելքում:

Իրանական արտադրության «Թարեհ» դիպուկահար հրացանը

Իրանական արտադրության «Թարեհ» դիպուկահար հրացանը

3 responses to “Զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրել է հակադրոնային համակարգ

  1. Pingback: Իրանը մահապարտ ԱԹՍ է կիրառել զորավարժության ժամանակ | Ռազմ.info

  2. Pingback: Զորավարժության ժամանակ Իրանը զենիթային ինքնագնաց կայանք է կիրառել | Ռազմ.info

  3. Pingback: Իրանը 23 մմ տրամաչափի տեղական արտադրության դիպուկահար հրացան է փորձարկել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *