Թուրքիայի զինված ուժերից մինչև այժմ հեռացվել է շուրջ 22000 մարդ

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22,085 մարդ, որից 16,409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Բուն ԶՈւ-ի անձնակազմից հեռացվածների թվաքանակը հասնում է 5676-ի: Ֆիքրի Ըշըքը հայտնել է նաև, որ հետաքնության արդյունքում զինված ուժերից հեռացված անձնակազմից 39-ը վերադարձել են իրենց պարտականություններին:

Նշենք, որ ավելի վաղը` նոյեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ երկրի զինված ուժերից հեռացվել է մոտ 20,088 մարդ, որից 16,423-ը կազմում են ռազմական հաստատությունների կուրսանտները , իսկ 3,665-ը ԶՈւ անձնակազմից են:

Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո հետաքննության արդյունքում երկրի զինված ուժերից հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:

Նշենք նաև, որ նոյեմբերի 2-ից Թուրքիայի ոստիկանությունը սկսել է 10 հազար հատուկջոկատայինների ընդունման գործընթացը։ Դիմելու իրավունք ունեն 28 տարին լրացած Թուրքիայի քաղաքացիները: Եվս 10 հազար հատուկջոկատային ընդունում է հուլիսից հետո ամբողջովին ներքին գործերի նախարարության հսկողության տակ անցած ժանդարմերիան:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի մի շարք զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

3 responses to “Թուրքիայի զինված ուժերից մինչև այժմ հեռացվել է շուրջ 22000 մարդ

  1. Pingback: Թուրքիայում կալանավորվել է զինված ուժերի ևս 2 զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորական են ձերբակալել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *