ՀՀ նախագահը մասնակցել է Արցախի ՊԲ զինծառայողների պարգևատրման արարողությանը

Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ՊԲ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու արարողությանը:

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊԲ զինծառայողներին ավտոմեքենաներով պարգևատրելու արարողությանը

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊԲ զինծառայողներին ավտոմեքենաներով պարգևատրելու արարողությանը։

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը

Դեկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելել են  Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքի պաշտպանական դիրքեր:

Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո նրանց ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: ՀՀ նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:

Նախագահները ներկա են գտնվել նաև Արցախի պաշտպանական մեկ այլ շրջանում հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացման արարողությանը։

Սերժ Սարգսյանը այցելել է Արցախի Մատաղիսի և Թալիշի պաշտպանական դիրքեր։

Սերժ Սարգսյանը այցելել է Արցախի Մատաղիսի և Թալիշի պաշտպանական դիրքեր։

Սերժ Սարգսյանը այցելել է Արցախի Մատաղիսի և Թալիշի պաշտպանական դիրքեր։

Սերժ Սարգսյանը այցելել է Արցախի Մատաղիսի և Թալիշի պաշտպանական դիրքեր։

One response to “ՀՀ նախագահը մասնակցել է Արցախի ՊԲ զինծառայողների պարգևատրման արարողությանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *