ԱՄՆ-ն մեծ քանակի սպառազինություն կմատակարարի արաբական 4 երկրի

ԱՄՆ-ն մտադիր է շուրջ 8 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, Կատարին, Մարոկկոյին և Արաբական միացյալ էմիրություններին (ԱՄԷ): Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը:

Ամերիկյան CH-47 Chinook ուղղաթիռ

Ամերիկյան CH-47 Chinook ուղղաթիռ

Սաուդյան Արաբիային Միացյալ Նահանգները կվաճառի 3,51 մլրդ դոլարի 48 միավոր  CH-47F Chinook ուղղաթիռ:

Իսկ Արաբական միացյալ էմիրություններին վաճառվելու է 3,5 մլրդ դոլարի  AH-64E  հարվածային ուղղաթիռներ և այլ սարքավորումներ:

Քատարին կվաճառվի 81 մլն  դոլարի C-17  ինքնաթիռի 8  շարժիչ  և այլ  սարքավորումներ: Բացի դրանից, Նահանգները ևս 700 մլն դոլարի լոգիստիկ ծառայությունն է մատուցելու Քատարին:

Մասնավորապես՝ Մարոկկոյին նախատեսվում է վաճառել 1200 միավոր  TOW 2A հակատանկային կառավարվող հրթիռներ, գործարքի արժեքը՝  108մլն դոլար:

One response to “ԱՄՆ-ն մեծ քանակի սպառազինություն կմատակարարի արաբական 4 երկրի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *