Նորվեգացի հրահանգիչները Վրաստանում անցկացրել են «Ցուրտ ձմեռ» դասընթաց

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնում վրաստանցի զինծառայողներն անբարենպաստ բնակլիմայական պայմաններում գործելու վերապատրաստման դասընթացներ են անցնում: «Ցուրտ ձմեռ» մեկշաբաթյա դասընթացը կազմակերպել է ձմեռային մարտական գործողությունների նորվեգական կենտրոնը:

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նորվեգացի հրահանգիչները վրաստանցի զինծառայողների համար հատուկ դասընթաց են անցկացրել

Նորվեգացի հրահանգիչները վրաստանցի զինծառայողների համար հատուկ դասընթաց են անցկացրել

Վերապատրաստման տեսական դասընթացից հետո զորավարժարանում   զինծառայողները յուրացրել են զենքը չոր պահելու, տեղանքում կողմնորոշվելու, ցուրտ կլիմայական պայմաններին դիմակայելու մեթոդներ:

Ապագայում նախատեսվում է այս դասընթացն անցկացնել ավելի լայն մասշտաբով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *