ՀՀ նախագահն Արցախում մասնակցել է նոր զորանոցի բացմանը

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ ԶՈւ զորամասերից մեկն այցելելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Նոր զորանոցի բացում Արցախի կենտրոնական զորամասերից մեկում

Նոր զորանոցի բացում Արցախի կենտրոնական զորամասերից մեկում

Այցի առաջին օրը Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն Արցախի կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Այնուհետև ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

One response to “ՀՀ նախագահն Արցախում մասնակցել է նոր զորանոցի բացմանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *