Սիրիայում 3 հազար զինյալ հանձնել է զենքերը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից Հան ալ-Շիհ քաղաքում 3 հազար զինյալ վայր է դրել զենքերը և ուղևորվել Իդլիբ նահանգ։ Զինյալները կառավարական ուժերին են հանձնել 500 միավոր հրաձգային զենք, դիպուկահար հրացաններ և 120 մմ տրամաչափի ականանետներ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Քաղաքի կառույցների մեծ մասը ոչնչացված է։ Փողոցում մնացել է մեծ քանակությամբ չպայթած զինամթերք, որոնց մի մասը սակրավորները ստիպված են լինում պայթեցնել տեղում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Սիրիայի կառավարական բանակին հաջողվել էր ազատագրել երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկը՝ Հան ալ-Շիհ քաղաքը, որը 2012 թ. գտնվում էր մի շարք ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ:

Սիրիական բանակն այն շրջապատել էր դեռևս 2016 թ. հոկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *