Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանը մասնակցած փորձագետներին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՄՆ, Բրիտանիայի փորձագետները և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը (կենտրոնում)

ԱՄՆ, Բրիտանիայի փորձագետները և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը (կենտրոնում)

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման ընթացքը, նախանշվել են փորձագիտական թիմի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ներդրմանը, անձնակազմի կառավարման ու ռազմական կրթության ոլորտներում բարեփոխումներին, ինչպես նաև պաշտպանական պլանավորման կարողությունների զարգացմանն առնչվող հարցերին:

Հայաստանում խորհրդատվական թիմը աշխատանքային քննարկումներ է անցկացնում ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման համար պատասխանատու պաշտոնյաների հետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների համար անցկացնում է «Զինվորական առաջնորդություն» և «Պաշտպանական ռեսուրսների կառավարում» թեմաներով պարապմունքներ:

Ամերիկացի և բրիտանացի փորձագետների նախորդ այցը Հայաստան եղել է 2016-ի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն ավարտվել է 2015թ. վերջին: Գործընթացին աջակցել են նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար:

One response to “Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանը մասնակցած փորձագետներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *