Թուրքիայի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը երկրի հարավային Ադանա նահանգի «Ինջիլիք» ավիաբազայում հանդիպել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին:Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և քրդական ուժերի գործունեությունը: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման «Եփրատի վահան» գործողության ընթացքի, ինչպես նաև Հալեպից հյուսիս ընկած Ալ-Բաբ շրջանում վերջին զարգացումների մասին:

Այս համատեքստում Աքարը նաև նշել է, որ Թուրքիան ակնկալում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժի աջակցությունը Ալ-Բաբի գրավման գործողության համար:

Կողմերը նաև անդրադարձել են Սիրիայում քրդական գործոնին, մասնավորապես «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) գործողություններին: Աքարը նշել է, որ Մանբիջ քաղաքում քրդերի վերահսկողությունը «սպառնալիք է Թուրքիային»:

Թուրքական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքի և Մոսուլ նահանգի Սինջար գավառի հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշումը, որ շիայական խմբավորումները չպետք է այն գրավեն:

Այնուհետև Թուրքիայի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքի հետ միասին այցելել և ստուգումներ է իրականացրել Ադանայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ՑԶ 6-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունում:

Նշենք, որ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 7-ին, Աքարն ու Դանֆորդը հանդիպել են նաև Անկարայում և քննարկել են Սիրիայում և Իրաքում վերջին շրջանի զարգացումները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:

Վերջին շրջանում թուրքական զինուժը ոչ միայն մոտեցել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքին, այլև հայտարարում է առավել հեռահար նպատակների մասին: Մասնավորապես խոսքը քրդերի վարհսկողության տակ գտնվող Մանմբիջ քաղաքը գրավելու, Հալեպի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատելու մասին է:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *