Սիրիայի բանակն ազատագրել է Հին Հալեպի կենտրոնը

Դեկտեմբերի 6-7-ին Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերը Հալեպում զինյալների վերահսկողությունից ազատագրել են ևս 7 թաղամաս, այդ թվում՝ Հին Հալեպի կենտրոնը, արևելյան շրջանների հիմնական մասը: Ներկայում Սիրիայի կարևորագույն քաղաքներից մեկի զգալի մասը կառավարական ուժերի վերահսկողության տակ է:

Հալեպում սիրիական բանակի առաջխաղացումների մասին հայտնում են Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը, Reuters գործակալությունը, ինչպես նաև Հալեպում ակտիվ այլ լրատվամիջոցներ (1, 2, 3)

Սիրիակայի բանակը կարողացել է զինյալներից գրավել Ալ-Շաար թաղամասը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այնտեղ Հալեպում զինյալների երկու խոշոր հենակետերից մեկն էր:

Քարտեզում ներկայացվում է Հալեպում իրավիճակի փոփոխությունը 2016 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին: Հստակ երևում է, որ միայն վերջին երկու ամսում Սիրիայի կառավարական ուժերը հսկայական առաջխաղացում են գրանցել: Կարմիր գույնով ներկված է կառավարական ուժերի վերահսկած տարածքը:

Հալեպում զինյալների ինքնաշեն ռումբեր

Հալեպում զինյալների ինքնաշեն ռումբեր

Մուհեյդալի թաղամասում կառավարական ուժերը հայտնաբերել են զինյալների ինքնաշեն զենքի պահեստ, որտեղ նաև թունավոր նյութեր են պատրաստվել:

 

Ըստ տարբեր հաշվարկների, ներկա դրությամբ Սիրիայի բանակը զինյալներից ազատագրել է Արևելյան Հալեպի շուրջ 65 տոկոսը:

Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության

Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

3 responses to “Սիրիայի բանակն ազատագրել է Հին Հալեպի կենտրոնը

  1. Pingback: Բաշար Ասադ. Ռազմական տեսանկյունից Հալեպում հաղթողը կհաղթի Սիրիայում | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի բանակը Հալեպի վերջին հատվածներն է մաքրում զինյալներից | Ռազմ.info

  3. Pingback: Հալեպն ազատագրվել է զինյալ խմբավորումներից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *