[Լրացված] ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխման նախագիծը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 94 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, օրենքի նախագծին հավանություն էր տվել ՀՀ կառավարությունը։

[Լրացված] Դեկտեմբերի 30-ին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Օրենքի նախագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը և նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո:

Օրենքի ընդունումը, ըստ ՀՀ ՊՆ ներկայացրած հիմնավորման, կնպաստի իրավական կարգավորումների հստակեցմանը, ինչպես նաև կապահովի պարտավորությունների չկատարման դիմաց թափանցիկ, չափելի և արդյունավետ մեխանիզմների կիրառման ներդրումը:

One response to “[Լրացված] ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխման նախագիծը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *