Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք:

Առկա տվյալների համաձայն՝ կորուստներից մեկը մարտական է, մեկը մահացել է «անհայտ հանգամանքներում»: Մյուս չորսը, այդ թվում՝ 1 կապիտան, ոչ մարտական կորուստներ են:

Նոյեմբերի 5-ին ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն (Cəbili Rahim Elbrus oğlu):

Նոյեմբերի 5-ին Գյանջայի (Գանձակ) հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի Գորանբոյում տեղակայված զորամասի զինծառայող, 20-ամյա Նադիր Սուլեյմանովը (Nadir Süleymanov): Այս մասին նոյեմբերի 9-ին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հայտնել է մահացածի հայրը՝ Փարվիզ Սուլեյմանովը (Pərviz Süleymanov ):

Նոյեմբերի 14-ին ինքասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Գարաչալա գյուղի բնակիչ, 1998 թ. ծնված Ալմասով Հուսեյն Թելման օղլուն (Almasov Hüseyn Telman oğlu):

Նոյեմբերի 15-ին մարտական ծառայության ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu): Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի արդյունքում»:

Նոյեմբերի 21-ին հիվանդանոցում, կոմայից դուրս չգալով, մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադը (Rəşad Həşimov): Նշվում է, որ Հաշիմովին առավել վաղ վրաերթի էին ենթարկել:

Նոյեմբերի 22-ին «առայժմ անհայտ հանգամանքներում», մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլուն (Qasımov Arzuman Qüdrət oğlu):

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 149 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից, սակայն անձնական տվյալները հայտնի չեն: Ընդհանուր առմամբ հայտնի է 152 մահացած զինծառայողի մասին:

Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանցի մահացած զինծառայողների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, բայց նրանց մի մասի տվյալները և անունները առհասարակ չեն հայտնվել: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը պաշտոնապես արգելք է դրել սպանված զինծառայողների մասին պաշտոնականից զատ տվյալների տարածման վրա:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Ադրբեջանական զինուժի կորուստները հոկտեմբերին՝ այստեղ:

2 responses to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *