Վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Իրանի «Խարք» ռազմանավը

Այսօր`դեկտեմբերի 6-ին, Իրանի նավահանգստային Բանդար Աբաս քաղաքում շուրջ 2 տարվա վերանորոգումից հետո ջուրն է իջեցվել «Խարք» ռազմանավը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

«Խարք» ռազմանավը ունի 200 մետր երկարություն, 25  մետր լայնություն և 25 մետր բարձրություն: Նավի զանգվածը 33 հազար տոննա է, կարող է տեղափոխել 3 ուղղաթիռ և 500 զինծառայող:

Իրանական «Խարք» ռազմանավը

Իրանական «Խարք» ռազմանավը

«Խարք» ռազմանավը արտադրել է բրիտանական Swan Hunter ընկերությունը 1977թ: Նավն Իրանին է մատակարարվել  1984թ.:

2011թ. «Խարք» նավը «Ալվանդ» նավի հետ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ  հատել է Սուեզի ջրանցքը:

Հավելենք նաև, որ արդեն ավարտին են մոտենում իրանական արտադրության «Սահանդ» ականակրի կառուցման աշխատանքները:

Իրանական «Սահանդ» ականակիրը

Իրանական «Սահանդ» ականակիրը

«Սահանդի» երկարություն 94մ է, լայնությունը 11 մ, բարձրությունը 16 մ, զանգվածը` 1400 տոննա, արագությունը 64կմ/ժ: Զինված է տորպեդներով, հականավային հրթիռներով:

«Սահանդը» «Մոուջ» դասի ռազմանավերի 5-րդ նախագիծն է, հայտնի է նաև «Մոուջ-5» անվանումով: Այս դասի առաջին նախագիծը «Ջամարանն» է, որը  ջուրն է իջեցվել Պարսից ծոցում 2010-ի փետրվարին:

Իրանական «Ջամարան» ականակիրը

Իրանական «Ջամարան» ականակիրը

Իսկ երկրորդը` «Դեմավենդը», («Ջամարան-2») իր հերթին սկսել է շահագործվել 2015թ. մարտին։ Այն ջուրն է իջեցվել Կասպից ծովում՝ Բանդեր-Էզելի նավահանգստում։

Իսկ «Մոուջ» դասի ռազմանավերի 3-րդ և 4-րդ նախագծերը դեռ կառուցվում են:

Իրանական «Դամավանդ» ռազմանավը

Իրանական «Դամավանդ» ռազմանավը

2 responses to “Վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Իրանի «Խարք» ռազմանավը

  1. Pingback: Իրանի ՌԾՈւ-ն համալրվել է վերանորոգված նավաքարշով | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *