ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռները կարող են տեղափոխվել Հմեյմիմ

ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի տեխնիկական խնդիրների պատճառով նավի վրա տեղակայված ավիախումբը կարող է տեղափոխվել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա: Վերջին մեկ ամսում ավիակրի վրա վայրէջք կատարելիս երկու ռազմական ինքնաթիռ է վթարվել:

Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտնում է ռուսաստանյան «Կոմերստանտ» պարբերականի կայքը՝ փոխանցելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը:

ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին

ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին

Դեկտեմբերի 3-ին վայրէջքի ընթացքում կործանվել էր ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչ: Նշվում է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը չի կարողացել «կառչել արգելակող պարանից», ինչի հետևանքով շարունակել է ընթացքը և ցած ընկել ավիակրի տախտակամածից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել:

Նշենք, որ ըստ հաստիքի՝ ավիակրի վրա նախատեսված է ունենալ 14 միավոր Սու-33 կործանիչ, 14 միավոր ՄիԳ-29 / ՄիԳ-29-ԿՈւԲ կործանիչ: Սակայն ավիակրի վրա 2016 թ. նոյեմբերի դրությամբ տեղակայված եղել է 12 կործանիչ՝ 9 միավոր Սու-33, և 3 միավոր ՄիԳ-29Կ:

Սրանցից արդեն երկուսը՝ յուրաքանչյուրից մեկական, կործանվել է Միջերկրական ծովում ավիակրի գործողությունների ընթացքում: Մնացած 10-ը կարող են տեղափոխել Հմեյմիմ, եթե ավիակրի վրա ինքնաթիռների արգելակման պարանի թերությունը չհաջողվի վերացնել:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *