Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը

Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել Հալեպում 7-օրյա հրադադար հաստատելու մասին բանաձևին: Այն կոչ էր անում դադադրեցնել բոլորի տեսակի ռազմական գործողությունները, այդ թվում՝ հարվածները «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը:

Բանաձևը ներկայացրել էին Եգիպտոսը, Նոր Զելանդիան, Իսպանիան: Սակայն ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ հրադադարը միայն թույլ կտա ահաբեկիչներին վերադասավորվել և վերախմբավորվել: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը ևս ասել է, որ ահաբեկիչները հրադադարը կօգտագործեն զինամթերքով ահամալրվելու և հակահարձակման անցնելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին Սիրիայի բանակը զարգացրեց առաջխաղացումը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, և արդեն նոյեմբերի վերջին վերահսկողություն հաստատեց արևելյան Հալեպի մեծ մասի վրա: Ներկայում սիրիական բանակը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը Հալեպում:

Նշենք, որ Ռուսաստանը և Չինաստանը 2011 թվականից մի քանի անգամ ՄԱԿ-ում վետո են դրել այն բանաձևերի վրա, որոնք ակնհայտորեն ուղղված են եղել Սիրիայի իշխանությունների դեմ:

3 responses to “Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը

  1. Pingback: Հալեպի արևելքում 100 հազար մարդ է ահաբեկիչների գերությունից ազատվել | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի բանակը Հալեպի վերջին հատվածներն է մաքրում զինյալներից | Ռազմ.info

  3. Pingback: Հալեպն ազատագրվել է զինյալ խմբավորումներից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *