Իրանն ավարտել է «Թարեղ» սուզանավի վերանորոգումը

Իրանը վերանորոգել է «Պալտուս» 877 նախագծի «Թարեղ» սուզանավը: Նույն դասի «Յունուս» սուզանավը դեռ վերանորոգման փուլում է:Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Սուզանավի վերանորոգման աշխատանքներին սկզբում մասնակցել են նաև ռուսաստանցի ինժեներները, սակայն հետագայում աշխատանքը շարունակել և ավարտին են հասցրել իրանցի մասնագետները:

«Թարեղ» (առջևում) և «Նոյ» (հետևում) սուզանավերը

«Թարեղ» (առջևում) և «Նոյ» (հետևում) սուզանավերը

Իրանի ՌԾՈւ-ն ունի «Պալտուս» 877 նախագծի 3 սուզանավ` «Թարեղը», «Յունուսը» և «Նոյը» , որոնք Իրանին տրամադրել է Ռուսաստանը 1990-ականներին։

«Պալտուս» 877 նախագծի սուզանավերի   երկարությունը 70-72 մետր է, լայնությունը՝ 10 մետր, սուզված վիճակում սուզանավերի արագությունը մոտավորապես 32 կմ/ժ է:

Զինված են 6 միավոր 533 մմ տրամաչափի տորպեդներով, 24 ծովային ականներով: Սուզված վիճակում սուզանավերի ջրատարողությունը 3040 տոննա է, անձնակազմը 57 հոգի, բաց ծովում կարող են մնալ 45 օր:

«Յունուս» սուզանավը վերանորոգումներ է անցնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *