Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել

Այսօր` դեկտեմբերին 5-ին, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և բանակի ռազմաօդային ու ցամաքային ուժերը համատեղ որոնողափրկարարական զորավարժություն են անցկացրել Իրանի հարավային Շիրազ քաղաքում: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Զորավարժությանը ներգրավվել է մեկ ուղղաթիռ և շտապօգնության  15 մեքենա:

Զորավարժության ընթացքում խաղարկվել են վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործողություններ:

Իսկ դեկտեմբերի 4-ին Իրանի ՌԾՈւ առաջին տարածաշրջանում (Բանդարաբասում), ցամաքային և ջրային տարածքներում, զորավարժություն են անցկացրել  բանակի ռազմածովային ուժերը:

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում

920

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ցամաքային տարածքներում

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ցամաքային տարածքներում

918

921

One response to “Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել

  1. Pingback: Իրանը զորավարժություն կանցկացնի երկրի հարավում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *