ՊԲ. Այս պահին իրավիճակն առաջնագծում հանգիստ է

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ականանետներով: Դեկտեմբերի 2-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Առավել ինտենսիվ կրակոցներ եղել են առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 10 արկ, որից 9-ը 60 և 82 միլիմետրանոց, ևս մեկը՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետից:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ինչպես երեկ` ողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր, շարունակել են  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան:

ՊԲ մամուլի ծառայությունը նաև հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներից տարածված այն տեղեկությունը՝ իբր հայկական կողմը կորուստներ է ունեցել:

One response to “ՊԲ. Այս պահին իրավիճակն առաջնագծում հանգիստ է

  1. Pingback: Ո՛չ երեկ, ո՛չ էլ նախորդ օրերին Արցախում արտառոց լարում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *