Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 30-ին կայացած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստի արդյունքները, ինչպես նաև ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

Ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին, Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին։ Կողմերը քննարկել էինն ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր:

Նոյեմբերի 30-ին՝ նիստի ավարտից հետո, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։  Կողմերը հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017 թ. համագործակցության ծրագիրը:

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ 71-րդ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *