Իրանում գերթեթև ուղղաթիռ է վթարվել. օդաչուն զոհվել է

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան քաղաքում վթարի է ենթարկվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերին պատկանող գերթեթև ուղղաթիռ: Օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Վթարի առաջացման պատճառները չեն հայտարարվել:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, ևս մեկ գերթեթև ուղղաթիռ էր վթարվել Սիստան և Բելուջիստանի Իրանշահր քաղաքում:

Գերթեթև ուղղաթիռ. Իրանի ԶՈւ

Գերթեթև ուղղաթիռ. Իրանի ԶՈւ

Նշենք, որ գերթեթև ուղղաթիռները հիմնականում օգտագործվում են հետախուզական նպատակներով:

Հիշեցնենք, որ օրերս Կասպից ծովում ԻՀՊԿ-ին պատկանող Մի-17 բեռնատար ուղղաթիռ էր վթարվել: Ուղղաթիռում եղած 5 հոգին էլ զոհվել էին:

One response to “Իրանում գերթեթև ուղղաթիռ է վթարվել. օդաչուն զոհվել է

  1. Pingback: Իրանի հարավում վթարվել է այդ երկրի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *