«Միջազգային բանակային խաղերի» ընթացքում կանցկացվի նաև ԱԹՍ ստորաբաժանումների մրցույթ

«Միջազգային բանակային խաղերի» մրցույթներին 2017-ին կավելանա ևս 4 մրցույթ, որոնց թվում՝ անօդաչու թռչող սարքերի անձնակազմերի մրցույթը: Այս մասին նշվում է Ռուսաստանի ՊՆ կայքում:

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում (արխիվ)

2016-ին անցկացված 23 մրցույթների փոխարեն 2017-ին անցկացվելու է 27 մրցույթ: ԱԹՍ-ների անձնակազմերի մրցույթից բացի, «Միջազգային բանակային խաղերի» ընթացքում կանցկացվեն նաև ԱՊՀ պետությունների զինծառայողների ռազմամասնագիտական հմտության, ռազմական ոստիկանների, ռազմական ճանապարհային ոստիկանների մրցույթներ:

2017թ. մրցույթներին կազմակերպիչ պետությունը մտադիր է հրավիրել 70 պետության թիմերի՝ Կենտրոնական Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից:

Մինչ այս արդեն հայտնի էր դարձել նաև, որ մրցույթների մի մասն անցկացվելու է Ռուսաստանից դուրս, այլ պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում: Նոյեմբերի 30-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարը հստակեցրել է, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել 2017 թ. իր տարածքում անցկացնել «Ծովային գավաթ» մրցույթը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *