«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները օդային մարտի հնարքներ են մշակում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները սկսել են մշակել օդային մարտի և պայմանական հակառակորդին գրոհելու բարձրագույն պիլոտաժի հնարքներ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

Վարժանքները կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում օդաչուները կկատարեն օդային թիրախներին հետևելու, սահմանախախտ ինքնաթիռը հայտաբերելու և վնասազերծելու գործողություններ։

Հատուկ ուշադրություն է դարձվելու թռիչքով վեր բարձրանալու և վայրէջքի պատրաստվելու ընթացքում ինքնաթիռի կառավարման տեխնիկային, օդային և ցամաքային թիրախների վրա ուսումնական գրոհներ իրականացնելուն։

«Ալագյազ» զորավարժարանում կմշակվեն պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի և զինտեխնիկայի ոչնչացման գործողություններ։

Նշենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները վերսկսել էին թռիչքները՝ տեխնիկան ձմեռային ռեժիմի փոխադրելուց հետո։

One response to “«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները օդային մարտի հնարքներ են մշակում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *