Իրանը սուզանավ և ականակիր նավ կներկայացնի

Իրանը մոտ ապագայում կներկայացնի տեղական արտադրության «Ֆաթեհ» սուզանավը և «Սահանդ» ականակիրը: Այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին: Նոյեմբերի 29-ին  փոխանցում է իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալությունը:

Ըստ Սայարիի՝ «Ֆաթեհ»  սուզանավը այժմ փորձարկման փուլում է:

Իրանական արտադրության «Ֆաթեհ» դասի սուզանավ

Իրանական արտադրության «Ֆաթեհ» դասի սուզանավ

Նշենք, որ «Ֆաթեհ» դասի սուզանավերը առաջին լիարժեք իրանական արտադրության սուզանավներն են: Առաջին անգամ ցուցադրվել են իրանական հեռուստատեսությամբ՝ 2014թ. փետրվարին: Սուզանավերն ունեն  600 տոննա ջրատարողություն, մոտ 40,5 մ երկարություն։

Իսկ իրանական առաջին մարտական նավը «Ջամարանն» է: Այն ջուր է իջեցվել Պարսից ծոցում 2010-ի փետրվարին։ Այս նավի հիմքի վրա ստեղծված «Ջամարան-2»-ն իր հերթին սկսել է շահագործվել 2011-ի դեկտեմբերին։ Այն ջուրն է իջեցվել Կասպից ծովում՝ Բանդեր-Էզելի նավահանգստում։ Այս դասի նավերի ջրատարողությունը 1420 տոննա է, դրանք զինված են հականավային հրթիռներով, տորպեդներով։

Իրանական «Ջամարան» ականակիրը

Իրանական «Ջամարան» ականակիրը

One response to “Իրանը սուզանավ և ականակիր նավ կներկայացնի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *