Նոյեմբերի 29-ին Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան գործողությունների ժամանակ անհետացել է երկրի ԶՈւ 2 զինծառայող: Նրանց գտնելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Նույն օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում և սոցցանցերում սկսել է տեղեկություններ տարածել, որ ԻՊ զինյալներն են գերի վերցրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին: Ըստ այդ տեղեկությունների՝ դեպքը եղել է Հալեպից հյուսիս ընկած ալ-Բաբ բնակավայրի՝ Ազրաք գյուղի մոտակայքում:
#ISIS claims to have captured 2 #Turkish noncommissioned officer
İn west of #AlBab #Azraq pic.twitter.com/ooaK2LDYPR— MEMO (@sheikhsexy1) November 29, 2016
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների շրջանակներում:
Միայն նոյեմբերի 24-ին Սիրիայի հյուսիսում մահացել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս տասը՝ վիրավորվել են: Այս առիթով թուրքական կողմը հայտնել էր, որ զինծառայողները մահացել են «Սիրիայի օդուժի ավիահարվածներից, իսկ Սիրիայի զինուժը հերքել է այս տեղեկության իսկությունը՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան սրանով փորձում է նախապատրաստվել Հալեպ ներխուժելուն:
Թուրքիայի ԶՈւ կորուստների թիվը նոյեմբերի 25-ին ավելացել է ևս մեկով և կազմել է 4 զինծառայող: Նոյեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է Թուրքիայի զինուժի ևս 1 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են: Ամփոփելով կարող ենք նշել, որ միայն նոյեմբերի 24-26-ը Թուրքիայի ԶՈւ-ն ունեցել է 5 զինծառայողի կորուստ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Pingback: Սիրիայի բանակը մոտենում է թուրքական զինուժի դիրքերին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել | Ռազմ.info
Pingback: Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող | Ռազմ.info
Pingback: «Իսլամական պետությունը» հրապարակել է 2 թուրք զինծառայողի ողջակիզման տեսանյութ | Ռազմ.info
Pingback: Սիրիայում անհետ կորած 2 թուրք զինծառողները սպանված են | Ռազմ.info