Վիգեն Սարգսյանն այցելել է Ռուսաստանի ուղղաթիռաշինական ընկերություն

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստան այցի շրջանակներում այցելել է Ռուսաստանի՝ ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ընկերություն, ինչպես նաև հանդիպել է Ռոստովի նահանգապետի հետ: Այս մասին հայտնում է տեղական Donday.ru լրատվակայքը և Ռոստովի նահանգապետարանի կայքը:

Հայաստանի պաշտպանության նախարարի և Ռուսաստանի Ռոստովի նահանգի ղեկավարի հանդիպումը

Հայաստանի պաշտպանության նախարարի և Ռուսաստանի Ռոստովի նահանգի ղեկավարի հանդիպումը

Հայկական պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Ռոստովի նահանգապետի հետ հանդիպումից հետո Դոնի Ռոստովում նախատեսված է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամկազմի հետ:

Նշենք, որ այս ռազմական շրջանի կազմում է նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան:

Ռազմական շրջանի հրամկազմի հետ քննարկվելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ հարցերը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան տևելու է մինչև նոյեմբերի 30-ը, նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների և այլ պաշտոնյաների հետ: Ստորագրվելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, հայ-ռուսական և հայ-բելառուսական ռազմական համագործակցության 2017 թ. ծրագրերը:

2 responses to “Վիգեն Սարգսյանն այցելել է Ռուսաստանի ուղղաթիռաշինական ընկերություն

  1. Pingback: Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ համատեղ ռազմարդյունաբերական ընկերությունների ստեղծմամբ | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *