Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Թուրքիային զենք չվաճառելու մասին բանաձև

Նոյեմբերի 24-ին Ավստրիայի խորհրդարանը   ընդունել է Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին  6 կուսակցությունների առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական կայքը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո

Թուրքիայի ԶՈւ  զինծառայողների հանդերձանքը (արխիվ)

Ընդունված բանաձևում հատկապես շեշտվում է, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքները, և ձեռք բերված սպառազինությունը կարող է օգտագործվել ընդդիմադիրների դեմ: Բանաձևը, սակայն, պարտադիր իրավական ուժ չունի:

Ըստ Կանաչների կուսակցության անվտանգության հարցերով խոսնակ  Փեթեր Փիլցի` Ավստրիան առաջին պետությունն է, որ սանկցիաներ է կիրառում Էրդողանի ռեժիմի  դեմ: Նա նաև կոչ է արել Եվրամիությանը հետևել Ավստրիայի օրինակին:

Ավելի վաղ` օգոստոսին, Փիլցը հանդես էր եկել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու  առաջարկով, քանի որ Ավստրիայից գնված զենքը, ըստ Փիլցի, օգտագործվում է Սիրիայում և Եմենում:

One response to “Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Թուրքիային զենք չվաճառելու մասին բանաձև

  1. Pingback: Գերմանական ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *