Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունն այցելել է սահմանային ստորաբաժանումներ

Նոյեմբերի 23-ին Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորությամբ այցելել է երկրի հարավային Քիլիս նահանգ և ստուգայցեր իրականացրել Սիրիայի սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Հուլուսի Աքարին ուղեկցել է ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը:

Աքարը նախ ստուգայց է կատարել Քիլիս նահանգում տեղակայված ցամաքային զորքերի 2-րդ սահմանային գումարտակի հրամանատարություն: Այնուհետև այցելել է նաև 3-րդ սահմանային գումարտակի հրամանատարություն:

Աքարին զեկուցել են նաև Սիրիայում Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքի և վերջին իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը Աքարի գլխավորությամբ այցելել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգ, ստուգայցեր կատարել Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ, իսկ նոյեմբերի 10-ին ստուգայցեր է կատարել Շրնաք նահանգի՝ Իրաքի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Նշենք, որ միևնույն ժամանակ  վերջին շրջանում Թուրքիայի զինուժը տանկեր, այլ զրահատեխնիկա և հավելյալ զինանձնակազմ է տեղակայվում նաև Իրաքի հետ սահմանին:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

One response to “Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունն այցելել է սահմանային ստորաբաժանումներ

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի հետ սահմանային ստորաբաժանումներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *