Իրանի երկու ռազմանավերը հեռացան Սուդանից:

Ռոյթերս գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի «Շահիդ Նաքդի» ականակիրը և «Հարք» ռազմանավը՝ 250 հոգանոց անձնակազմով 4-օրյա այցն ավարտելով՝ հեռացել է Սուդանից: Նավերը Սուդան էին ժամանել հոկտեմբերի 29-ին, երկրի մայրաքաղաք Հարթումում զենք արտադրող օբյեկտում տեղի ունեցած միջադեպից մեկ շաբաթ անց: Սուդանցիները պնդում են, որ գործարանը ռմբակոծել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը:

Նավերը հանգրվանել էին Սուդանի մայրաքաղաքից 500 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած, Կարմիր ծովի ափին գտնվող նավահանգիստ՝ Սուդան քաղաքում:

Իրանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ այցի նպատակը հարևան երկրներին խաղաղության կոչ անելն է և նավագնացության ու բեռնափոխադրումների անվտանգության ապահովումն է ծովահեններից:

Իսրայելը Սուդանին մեղադրում է Գազայի հատվածում տեղակայված Համաս շարժմանը զենք մատակարարելու համար: Սուդանը մեղադրանքը հերքում է: Ենթադրյալ ռազմական օբյեկտի ռմբակոծության առիթով Իսրայելը մեկնաբանություններ չի արել: Սուդանը անցյալում էլ է Իսրայելին մեղադրել իր տարածքը ռմբակոծելու համար, սակայն Իսրայելն անպատասխան է թողել այդ մեղադրանքները:

Սուդանի ԶՈՒ խոսնակը ասել է, որ նավերը այցելել էին երկու պետություների «դիվանագիտական, քաղաքական եւ անվտանգության» կապերը ուժեղացնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *