ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Նոյեմբերի 14-ից 19֊ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել է երկկողմանի, երկաստիճան պաշտպանողական հրամանատարաշտաբային զորավարժություն: Այս մասին հայտում է ՀՀ ՊՆ կայքը։

 ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Զորավարժության ընթացքում, զարգացող իրադրության պահմաններում, կատարվել է հարձակողական և պաշտպանողական մարտի պլանավորում և ղեկավարում:

Զորավարժության ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում և տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժության ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են:

Զորավարժությանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ  պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

13225 13224 13223 13222

One response to “ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *