Թուրքիայում հեռացվել է ևս 10 հազար զինծառայող և ոստիկան

Նոյեմբերի 22-ից ուժի մեջ է մտել Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» պայմաններում կառավարության կողմից ընդունվել է օրենքի ուժ ունեցող հերթական հրամանագիրը, համաձայն որի՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինությունից (ոստիկանություն) և զինված ուժերից հեռացվում է ևս 10 հազար զինծառայող և ոստիկան: Հրամանագիրն ընդունվել է հոկտեմբերի 31-ին, իսկ այսօր հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում՝ ստանալով օրենքի ուժ:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Համաձայն նոր հրամանագրի՝ ոստիկանության շարքերից հեռացվում է ևս 7586 աշխատող, որից 7500-ը բարձրաստիճան ոստիկաններ, բաժանմունքների պետեր, կոմիսարներ և կոմիսարների օգնականներ են:

Թուրքիայի ՊՆ – ԶՈւ ԳՇ հրամանատարություններից հեռացվում է 1988 զինծառայող: Այդ թվում՝ ցամաքային ուժերից 1259, ռազմածովային ուժերից՝ 391 և ռազմաօդային ուժերից՝ 338 զինծառայող: Հեռացվածների զգալի մասը կոչումով գնդապետ, փոխգնդապետ, մայոր և կապիտան են:

Մասնավորապես ռազմաօդային ուժերից հեռացվածների հիմնական մասը միջին սպայական կազմի ռազմական օդաչուներ, տեխնիկներ են: Բացի այդ, ևս շուրջ 400 զինծառայող հեռացվել է ժանդարմերիայից, որը ներգրավված է Թուրքիայի տարածքում քրդական զինյալների դեմ մարտերում:

Նշենք, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս միայն Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:

Բացի զինված ուժերում հատուկ նշանակության ուժերի ավելացումից նոյեմբերի 2-ից Թուրքիայի ոստիկանությունը ևս սկսել է 10 հազար հատուկջոկատայինների ընդունման գործընթացը։

Սակայն առավել լուրջ է ռազմաօդային ուժերի խնդիրը: Ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերից հեռացվել են 32 գեներալ, 566 սպա և 173 ենթասպա: Եթե հաշվի առնենք, որ մյուս հրամանատարությունների հետ համեմատ՝ ռազմաօդային ուժերն ավելի սակավաթիվ են, ապա այս հեռացումները արդեն իսկ լուրջ պակաս էին ստեղծել ՌՕՈւ հրամանատարությունում: Սակայն ներկայումս հեռացվում է ևս շուրջ 300 օդաչու, իսկ նոր օդաչուները դեռ չեն էլ ընդունվել:

Խոսելով ռազմաօդային ուժերում առաջացած օդաչուների պակասի մասին՝ թուրքագետ Լ. Հովսեփյանը մեզ հետ զրույցում դեռ նոյեմբերի 18-ին նշել էր, որ անհավասարակշռություն է ստեղծվել ռազմաօդային ուժերում եղած տեխնիկայի և ռազմական օդաչուների միջև, որոնք պահանջվածից 2.5-3 անգամ ավելի պակաս են ներկայումս․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *