Իրաքի շիա խմբավորումները մոտ են ահաբեկիչներին Մոսուլում մեկուսացնելուն

Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները մոտ են Մոսուլում տեղակայված իսլամիստներին Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից մեկուսացնելուն: Այս մասին նոյմեբերի 21-ին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է Իրաքում սեփական աղբյուրներից մեկը:

Իրաքի շիաները գրոհում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող Թել Աֆար քաղաքը

Իրաքի շիաները գրոհում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող Թել Աֆար քաղաքը

Իրաքի կառավարության, ինչպես նաև Իրանի աջակցությամբ գործող  Հաշդ ալ-շաաբին («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ներկայումս մարտեր է տանում Մոսուլից արևմուտք՝ Սիրիայի հետ սահմանակից շրջաններում տեղակայված Թել Աֆար քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար:

Խմբավորմանը օդային աջակցություն են ցուցաբերում Իրաքի ռազմաօդային ուժերը: «Ռոյթերսի» աղբյուրը նշել է, որ մոտ ժամանակներս Մոսուլից Թել Աֆար տանող մայրուղին կլինի շիայական խմբավորման հսկողության տակ: Հավելենք, որ խմբավորման կազմում ներգրավված են նաև եզդիներ և քրիստոնյաներ:

Նշենք, որ Հաշդ ալ-շաաբի ջոկատները  Թալ-Աֆարը ԻՊ զինյլալներից ազատագրելու գործողությունը  սկսել են   հոկտեմբերի վերջից և արդեն վերցրել են քաղաքին մոտ գտնվող մի քանի գյուղեր և բնակավայրեր: Իսկ Նոյեմբերի 16-ին խմբավորման հսկողության տակ է անցել նաև քաղաքի օդանավակայանը:

Սակայն շիայական խմբավորման գործողություններին կտրուկ է արձագանքում Թուրքիան, որը հանդես է գալիս տեղի սուննի թուրքմենների «շահերի պաշտպանությամբ»: Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հաշդ ալ-շաաբիի ջոկատները մտնեն Թալ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատասխան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու:

Արդեն նոյեմբերի 15-ին, համաձայն թուրքական «Անադոլու» գործակալության, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ Թալ-Աֆար մտնելու է Իրաքի կառավարական բանակի 92-րդ և 72-րդ բրիգադները, ինչպես նաև Թալ-Աֆարի սունի և շիա մուսուլմաններից կազմված խումբը: Սակայն մինչ օրս տեղեկություններ կան միայն հիմնականում շիաներից կազմված խմբավորման գործողությունների մասին:

Թալ-Աֆար քաղաքը գտնվում է 50-60 կմ հեռավորության վրա Մոսուլ քաղաքից և գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում 2014-ի կեսերից: Այս քաղաքի գրավումը կարևոր է Մոսուլի ազատագրման գործողության համար:

One response to “Իրաքի շիա խմբավորումները մոտ են ահաբեկիչներին Մոսուլում մեկուսացնելուն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *