Նոյեմբերի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

Նոյեմբերի 21-ին հիվանդանոցում, կոմայից դուրս չգալով, մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադը (Rəşad Həşimov): Նշվում է, որ Հաշիմովին առավել վաղ վրաերթի էին ենթարկել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Femida.az լրատվակայքը:

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադ (Rəşad Həşimov)

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադ (Rəşad Həşimov)

Համաձայն հաղորդվող տեղեկության՝ զինծառայողը նոյեմբերի 10-ին ճանապարհն անցնելիս վրաերթի էր ենթարկվել:

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 148 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից: Ընդհանուր առմամբ հայտնի է 151 մահացած զինծառայողի մասին:

One response to “Նոյեմբերի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *