Վրաստանում նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում է ընդունվել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան: Այս մասին հայտնում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը:

[Լրացում] Նոյեմբերի 22-ին Վրաստանի նախագահի հրամանագրով Չաչիբաիան նշանակվել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ:

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա

Մինչ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Չաչիբաիան նոր պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեին, ով այդ պաշտոնում էր 3 տարի, և նրա ծառայության ժամկետը վերջացել էր:

Բրիգադային գեներալ Չաչիբաիան ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2008-2009 թվականներին՝ ռուս-վրացական պատերազմից հետո: Այնուհետ մինչև 2012 թվականը եղել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի խորհրդական:

2012-ից մինչև 2015-ի սեպտեմբեր զբաղեցրել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, ինչից հետո նշանակվել է Աֆղանստանում ՄԱԿ առաքելության ռազմական գլխավոր խորհրդատու:

2016-ի սեպտեմբերին կրկին նշանակվել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում, որն էլ զբաղեցնում էր մինչև ԶՈւ ԳՇ պետ նշանակվելը:

Չաչիբաիան Վրաստանի զինված ուժերում ծառայում է 1991 թվականից, Վրաստանի ազգային գվարդիայի կազմում 90-ական թթ. մասնակցել է Հարավային Օսիայում և Աբխազիայում ծավալված ռազմական գործողություններին, ինչպես նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմին: Կրթական կուրսեր է անցել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և Բրիտանիայում:

One response to “Վրաստանում նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *